Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել 39 պաղեստինցիների
Քաղաքական
10:53 25/11/2023
Աշխարհ

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել 39 պաղեստինցիների

Իսրայելը ՀԱՄԱՍ շարժման հետ համաձայնագրի շրջանակներում բանտից ազատ է արձակել 39 պաղեստինցի բանտարկյալների։

ՏԱՍՍ-ի փախանցմամբ, այդ մասին հայտնում է Yedioth Ahronoth թերթը։

Ըատ պարբերականի, պաղեստինցիների ազատ արձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ուրբաթ օրը ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող պատանդներից 13 հոգի վերադարձել են հրեական պետության տարածք։

Ավելի վաղ The Times of Israel-ը հայտնել էր, որ Իսրայելի բանտերի վարչությունը ստացել է 39 պաղեստինցի կանանց ու երեխաների անունների ցուցակը։ Նախօրեին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտարարել էր իր օգնությամբ 33 բանտարկյալների ազատ արձակման մասին։

Placeholder
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագրի շրջանակներում ազատ է արձակել 39 պաղեստինցիների