«Հրապարակ». Ադրբեջանը Արցախում «զրոյից կառուցում է» ինը քաղաք և ութ գյուղ
Օրվա մամուլ
09:40 25/11/2023
Հայաստան

«Հրապարակ». Ադրբեջանը Արցախում «զրոյից կառուցում է» ինը քաղաք և ութ գյուղ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում «զրոյից կառուցում է» 100 բնակավայր, այդ թվում՝ ինը քաղաք և ութ գյուղ։ Այս մասին Բաքվում կայացած Կենտրանական Ասիայի պետությունների տնտեսություների համար ՄԱԿ-ի հատուկ ծրագրի գագաթնաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով, «օկուպացիայից ազատագրված տարածքներում իրենք զրոյից կառուցում են նոր քաղաքներ և գյուղեր». «Սկզբնական փուլում նախատեսվում է վերականգնել 100 բնակավայր, այդ թվում՝ ինը քաղաք և ութ գյուղ: «Մեծ վերադարձ» ծրագրի շրջանակներում նախկին ներքին տեղահանվածները վերադառնում են իրենց «պապենական հողերը» (չակերտները՝ Հրապարակ-ի)»:

Ալիևը կրկնել է նախկինում հնչեցված իր խոստումն այն մասին, որ մինչև 2026 թվականի վերջը 140 հազար նախկին ներքին տեղահանվածներ կվերադառնան իրենց տները»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Ադրբեջանը Արցախում «զրոյից կառուցում է» ինը քաղաք և ութ գյուղ