Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մասկին սարսափեցևել է Ուկրաինային օգնության պատճառով ԱՄՆ-ում զինամթերքի պակասը
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը խոստովանել է, որ իրեն վախեցնում է ԱՄՆ-ում զինամթերքի պակասը՝ ուկրաինական հակամարտության գոտի զենք մատակարարելու պատճառով։ «Գազետա ռու»-ն գրում է, որ այդ գրառումը միլիարդատերը հրապարակել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Նա մեկնաբանել է գործարար և ներդրող Դեյվիդ Սաքսի աքաունթի գրառումներից մեկը։ Վերջինս ասել է, որ Վաշինգտոնը դեռևս չի լուծել Կիևին ցուցաբերվող օգնության պատճառով առաջացած արկերի պակասի խնդիրը։
Ինչպես նշել է Սաքսը, մարդիկ 2022 թվականին առաջին անգամ սկսեցին խոսել ամերիկյան զինանոցների սպառման մասին: Այնուամենայնիվ, երկրի կառավարությունը որևէ քայլ չձեռնարկեց, և ապաարդյունաբերականացումը միայն հանգեցրեց ԱՄՆ-ի մարտունակության էլ ավելի մեծ անկման:
«Սարսափելի»,- նշել է Մասկը համապատասխան գրառման տակ գտնվող մեկնաբանություններում։