Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգը փաստացի ստեղծվել է, ՀՀ հետ կա համաձայնագիր. Շոյգու
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միասնական համակարգը փաստացի ստեղծվել է, ՌԴ-ն կազմակերպության յուրաքանչյուր պետության հետ ունի համապատասխան երկկողմ համաձայնագրեր, անհրաժեշտության դեպքում համակարգը կփաստաթղթավորվի։ "Россия-1" եթերում ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Փաստացի այն (ՀԱՊԿ հակաօդային պաշտպանության համակարգը) ստեղծվել է, ստեղծվել է երկկողմ մակարդակով։ Մենք ունենք համաձայնագիր, պետություններից յուրաքանչյուրի հետ գործում են հակաօդային պաշտպանության համակարգեր։ Դա վերաբերում է Հայաստանին, Ղազախստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին, և, բնականաբար, Բելառուսին», - ասել է նա Շոյգուն։
Նախարարի խոսքով, համակարգը «հագեցած է և աշխատում է», և պարբերաբար վարժանքներ են անցկացվում՝ այն մարտական վիճակում պահելու համար։
Նա նշել է, որ ՀՕՊ միասնական համակարգ կա ԱՊՀ-ում, իսկ ՀԱՊԿ-ը փաստացի է դա արել։
«Եթե փաստաթղթեր են պահանջվում, մենք դրանք կփաստաթղթավորենք: Բայց մենք երկկողմանի համաձայնագիր ունենք ՀԱՊԿ անդամ յուրաքանչյուր երկրի հետ։ Եվ այդ երկկողմ պայմանագրով ստեղծվել է համակարգը»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է Շոյգուն։