Հռոմի պապի մոտ թոքաբորբ է ախտորոշվել
Աշխարհում
16:24 26/11/2023
Աշխարհ

Հռոմի պապի մոտ թոքաբորբ է ախտորոշվել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիվանդացել է. նա թոքերի բորբոքում ունի և չի կարողացել Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում  ելույթ ունենալ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ուղերձի մեծ մասը ստիպված է եղել կարդալ պոնտիֆիկոսի օգնականը, քանի որ վերջինիս ինքնազգացողությունը վատացել է։ Հռոմի պապն այդ պահին գտնվել է  իր կեցավայրի մատուռում։ Նշվում է, որ նա ուժեղ հազ է ունեցել։

Սակայն Հռոմի պապը դեռ նախատեսում է դեկտեմբերի 1-ին այցելել Դուբայ, որտեղ կլիմայի փոփոխության հարցով հանդիպում կանցկացվի։ Գազետա.ռու-ն գրում է, որ այնտեղ նա պատրաստվում է հանդիպել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ։

 

Placeholder
Հռոմի պապի մոտ թոքաբորբ է ախտորոշվել