Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ը
Մշակույթ
19:21 26/11/2023
Հայաստան

Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ը

Նիցցայում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթը։ Մրցույթին մասնակցում է 16 երկիր՝ Իսպանիա, Մալթա, Ուկրաինա, Իռլանդիա, Միացյալ Թագավորություն, Հյուսիսային Մակեդոնիա, Էստոնիա, Հայաստան, Լեհաստան, Վրաստան, Պորտուգալիա, Ֆրանսիա, Ալբանիա, Իտալիա, Գերմանիա և Նիդեռլանդներ։

Հայաստանը ներկայացնող Yan Girls խումը ելույթ կունենա 8-րդը։

 Yan Girls խումբը ներկայացնում է «Do It My Way» երգը: Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան և Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:

 Մրցույթի հաղթողը կորոշվի առցանց քվեարկության և ժյուրիի ձայների միջոցով՝ 50/50 հարաբերակցությամբ: Հաղթող կճանաչվի այն երգը, որը կհավաքի առավելագույն միավոր:

Placeholder
Մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ը