Գազայի հատվածի վիրաբույժը հայտնել է, որ անդամահատվել  է 700 երեխա
Աշխարհում
16:56 27/11/2023
Աշխարհ

Գազայի հատվածի վիրաբույժը հայտնել է, որ անդամահատվել է 700 երեխա

Գազայի հատվածում առնվազն 700 երեխա անդամահատվել է Իսրայելի գնդակոծությունից հետո բեկորների հարվածների պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով անկլավի վիրաբույժին:

«Գազայի հատվածի վրա հարձակվելու համար օգտագործվել են բեկորային զինամթերք, ինչը հանգեցրել է հիվանդների եզակի վնասվածքների: Այդ հրթիռների պատճառով հիվանդների մարմնի մասերն անդամահատվել են»,-հեռուստաալիքը մեջբերել է Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում վիրաբույժ Ղասան Աբու Սիթիի խոսքերը:

Բժիշկը հաշվարկել է, որ 700-ից 900 երեխայի մոտ  անդամահատել են վերջույթները։

Placeholder
Գազայի հատվածի վիրաբույժը հայտնել է, որ անդամահատվել է 700 երեխա