Ղրիմում ուրագանի հետևանքով մեկ մարդ անհետ կորել է, կա չորս տուժած
Օրվա թեմա
10:55 27/11/2023
Աշխարհ

Ղրիմում ուրագանի հետևանքով մեկ մարդ անհետ կորել է, կա չորս տուժած

Ղրիմում ուժեղ փոթորիկի հետևանքով մեկ մարդ անհետ կորել է։ Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, ևս չորս մարդ տուժել է ուժեղ քամուց։

ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ Սևաստոպոլում 354 տան էլեկտրամատակարարում խափանվել է, ինչի հետևանքով 2600 մարդ մնացել է առանց լույս։

«Եվպատորիայից և Սակիի շրջանից տարհանվել է 311 մարդ, այդ թվում՝ 43 երեխա»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Եղանակի հետևանքով մահվան դեպքեր այս պահի դրությամբ չեն գրանցվել։

Հաղորդվում է, որ Սակի-Եվպատորիա ճանապարհահատվածոի, երթևեկության խաթարման մասին, քանի որ այն ջրածածկ է եղել։ Կազմակերպվել է շրջանցիկ երթուղի։

Սևաստոպոլում վատ եղանակի հետևանքով տուժել է երեք մարդ, նրանք հոսպիտալացվել են։ Քաղաքում գրանցվել է 66 ծառի և երեք գովազդային վահանակի անկում, վնասվել է 20 տան տանիք։

Placeholder
Ղրիմում ուրագանի հետևանքով մեկ մարդ անհետ կորել է, կա չորս տուժած