ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է ուկրաինական հակահարձակման ձախողումը
Քաղաքական
17:49 27/11/2023
Աշխարհ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է ուկրաինական հակահարձակման ձախողումը

Ուկրաինական զորքերի հակահարձակումը ձախողվեց՝ չնայած ՆԱՏՕ-ի երկրներից զենքի մատակարարմանը։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որի խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ այս փաստը միայն վկայում է Մոսկվային թերագնահատելու մասին։ Ինչպես նշել է Ստոլտենբերգը, ռուսական արդյունաբերությունն այժմ անցել է ռազմական ռեժիմի և ի վիճակի է բանակին ապահովել անհրաժեշտ զինամթերքով և տեխնիկայով։

Նա ընդգծել է, որ հենց դա է խանգարել Կիևին զգալի տարածքային հաջողությունների հասնել։ Խոսվել է, մասնավորապես, հակահարձակման մասին, որի հետ հույս էին կապել դաշնակիցները։

«Մենք տեսնում ենք, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի երկրների զգալի օգնության  պայմաններում ուկրաինացիները չեն կարողացել այս տարվա ընթացքում առաջնագիծն առաջ տեղափոխել»,-հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

Placeholder
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոստովանել է ուկրաինական հակահարձակման ձախողումը