Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Սուրմալու»-ի մետրոյի նախագծման մրցույթն այս տարի կհայտարարվի, «Աջափնյակի» կայարանի շինարարությունը կսկսվի 2024-ին. Ավինյան
Կապալառու կազմակերպության կողմից մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին, այս պահին ընթանում են պարզ և համալիր փորձաքննության աշխատանքները, ավարտից հետո պատրաստ կլինեն շինարարության աշխատանքների մրցույթին ներկայացնելու: Այս մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
«Մենք փաստացի արդեն ստացել ենք մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծային աշխատանքների ամբողջական փաթեթը, այն գտնվում է համալիր փորձաքննության իրականացման դաշտում։ Պետք է խնդրեմ, որ աշխատանքներն ամփոփելուց հետո միանգամից մրցույթի դնենք` առանց ֆինանսական միջոցների, հարցը հընթացս կսկսենք լուծել: Պատրաստ լինենք, որ հաջորդ տարվանից «Աջափնյակ» մետրոյի կայարանի շինարարական աշխատանքները պետք է սկսենք»,- ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Զեկուցվեց նաև, որ պատրաստ են «Սումալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարանի կառուցման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերը ձեռք բերելու հայտը ներկայացնել մրցույթի:
«Այս պահին, կարծում եմ, 2023 թվականին ֆինանսական միջոցներ չունենք հատկացված: Կարող ենք առանց ֆինանսական միջոցների ներկայացնել, ապա 2024-ին նոր ֆինանսավորման հարցը լուծել»,-զեկուցվեց Տ.Ավինյանին։
Ավինյանն ասաց. «Այդ դեպքում մրցույթը հայտարարեք»։