«Փաստ». Սպասվում է ճոխ միջոցառում
Օրվա մամուլ
08:52 28/11/2023
Հայաստան

«Փաստ». Սպասվում է ճոխ միջոցառում

«Փաստ» թերթը գրում է.

«Այն բանից հետո, երբ պետությանը վերջապես հաջողվեց վաճառել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը, տարաբնույթ քննարկումներ են եղել դրա շահագործման ժամկետների, ներդրումների և համանման թեմաներով:

Ճիշտ է, նախկին «Գոլդեն Փելեսը», որն այժմ գործում է Eighty Eigth բրենդի ներքո, մինչև պաշտոնապես բացվելն էլ հասցրել է բավականին լուրջ ընդունելություններ ունենալ, այդ թվում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին, սակայն այսքան քննարկված հյուրանոցային համալիրի պաշտոնական բացումը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, սպասվում է ճոխ միջոցառում՝ արտերկրից և Հայաստանից բավական ներկայացուցչական հյուրերի մասնակցությամբ: Ավելին, մեր տեղեկություններով, համալիրը արդեն ամրագրումներ է անում։ Օրինակ, Ամանորի շոուին արդեն իրենց մասնակցությունն են հաստատել մեծաթիվ ճանաչված աստղեր»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Փաստ». Սպասվում է ճոխ միջոցառում