ԱՄՆ-ում մեքենաների վերանորոգման կետում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել.
Աշխարհում
20:59 29/11/2023
Աշխարհ

ԱՄՆ-ում մեքենաների վերանորոգման կետում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել.

Ամերիկյան Օհայո նահանգի Հիլսբորո քաղաքում մեքենաների վերանորոգման կետում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, մեկը հոսպիտալացվել է: Այդ մասին հայտնում է CBS-ը՝ հղում անելով իշխանություններին։

«Օհայո նահանգի Հիլսբորո քաղաքում ավտոտեխսպասարկման կետում պայթյունի հետևանքով զոհվել է երեք մարդ, մեկ մարդ հոսպիտալացվել է»,-հայտնում է հեռուստաալիքը։

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի տեղական ժամանակով երեկոյան ժամը չորսի մոտ։ Ականատեսներից մեկը, ով աշխատում էր մոտակա ալկոհոլային խմիչքների խանութում, ասաց, որ պայթյունը զգացվել է «երկրաշարժ»-ի նման:

Միջադեպը հետաքննվում է, պայթյունի պատճառները դեռ պարզված չեն:

Placeholder
ԱՄՆ-ում մեքենաների վերանորոգման կետում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել.