Մաքսատանը մեքենայի կայանումը 5000 դրամ մի դարձրեք, այլ՝ 500 000 դրամ, տրամաբանությունը ո՞րն է.Թադևոս Ավետիսյան
Տնտեսություն
12:56 29/11/2023
Հայաստան

Մաքսատանը մեքենայի կայանումը 5000 դրամ մի դարձրեք, այլ՝ 500 000 դրամ, տրամաբանությունը ո՞րն է.Թադևոս Ավետիսյան

«Պետական տուրքի մասին օրենքով ունենք դրույքաչափեր, որոնք սահմանված են մաքսային մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար»,-ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, որը զեկուցեց  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Նա հայտնեց. որ մաքսային մարմինների կողմից մեքենաների պահպանման համար սահմանված է դրույքաչափ՝ բազային տուրքի չափով օրական մեկ տոննայի համար, իսկ դրանից ավելի դեպքում բազային տուրքի 0.3-ապատիկի չափով, որը նշանակում է օրական 300 դրամ:

«Այստեղ առաջարկում ենք սահմանել բացառություն և ավտոտրանսպորտային միջոցների համար, ըստ իրենց կոդերի ցանկի, առաջարկում ենք այդ դրույքաչափերը վերանայել և սահմանել ավելի բարձր դրույքաչափեր, որոնք ուղղված են լինելու մաքսային մարմինների կողմից իրականացվող գործունեության ընթացքում վարչարարաության արդյունավետության բարձրացմանը և տարածքների առումով խնդիրներ չառաձացնելուն»,-հայտնեց Մանուկյանը:

Նա հայտնեց, որ Գյումրու մաքսային կետում ներկրվող մեքենաների հոսքն ավելի մեծ է քան ձևակերպվողներինը, չնայած այն քչացել է, բայց խնդիրն առկա է:

«Որպեսզի այդ տարածքը չօգտագործվի ուղղակի կայանման վայր, մենք առաջարկում ենք դրույքաչափերը բարձրացնել, ինչը կնշանակի, որ, օրինակ, 85 03 կոդի դասվող մարդատար ավտոմեքենայի համար եթե այսօր գանձվում է 1600 դրամ, ապա կգանձվի  5000 դրամ,  ինչը չի գանձվի այն պարագայում, երբ ներմուծողը՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձը ձևակերպումն իրականացնի, ընդ որում սահմանել ենք, որ պետական տուրք ընդհանրապե ս չի գանձվելու»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը դիմեց ՊԵԿ նախագահի տեղակալին՝ ասելով. «Ձեր կառավարությունն ինչո՞ւ է ընկել ավտոներկրողների հետևից, մարդիկ բիզնես են անում, եթե հարկերից խուսափում են՝ արդյունավետ վարչարարություն արեք, բացահայտեք, տուգանեք: Բայց ինչը ձեր դուրը չի գալիս այս ոլորտի հետ կապված:

Ասում եք՝ օրը 1600 դրամը փոքր թիվ է, եկեք դարձնենք  5000 դրամ, օրը 1600 դրամը որտե՞ղ կանգառ կա, է օրը 5000 դրամ մի դարձրեք, այլ՝ 500 000 դրամ դարձրեք, տրամաբանությունը ո՞րն է»:

Արթուր Մանուկյանը պատասխանեց, որ մեքենա ներմուծողների հետևից ընկնելու խնդիր չունեն, այլ վարչարարությունն են բարելավում:

ՔՊ-ական Դավիթ Առուշանյանն ասաց, որ շատ դեպքերում ներմուծողները առարկայական պատճառով, չի կարողանում ձևակերպել մեկ օրում և առաջարկեց, որ մեկ շաբաթից հետո նոր բարձրացվի մաքսատան տարածքում ներմուծված մեքենայի կայանման գումարը:

Placeholder
Մաքսատանը մեքենայի կայանումը 5000 դրամ մի դարձրեք, այլ՝ 500 000 դրամ, տրամաբանությունը ո՞րն է.Թադևոս Ավետիսյան