Պաղեստինից հայտնում են, որ իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին երկու երեխայի են գնդակահարել
Քաղաքական
18:49 29/11/2023
Աշխարհ

Պաղեստինից հայտնում են, որ իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին երկու երեխայի են գնդակահարել

Հորդանան գետի արևմտյան ափի Ջենին քաղաքում իսրայելական զինուժի կրակոցներից երկու պաղեստինցի երեխա է սպանվել։ Այս մասին հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

«Ադամ Սամեր ալ-Ղուլը (8 տարեկան) և Բասիլ Սուլեյման Աբու ալ-Վաֆան (15 տարեկան) զոհվել են օկուպանտների գնդակներից Ջենինում»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, որը զետեղված է Facebook-ում:

Նոյեմբերի լույս 29-ի գիշերը Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել է, որ իսրայելական բանակի անձնակազմը լայնածավալ ռազմական գործողություն է իրականացնում Ջենինում՝ քաղաքի կենտրոնում տեղակայելով ավելի քան 50 զրահամեքենա։

Placeholder
Պաղեստինից հայտնում են, որ իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին երկու երեխայի են գնդակահարել