Քենդալ Ջեները տեկիլայի շնորհիվ հայտնվել է Forbes-ի վարկածով 30-ից մինչև 30 տարեկանների ցուցակում
Մշակույթ
22:45 29/11/2023
Աշխարհ

Քենդալ Ջեները տեկիլայի շնորհիվ հայտնվել է Forbes-ի վարկածով 30-ից մինչև 30 տարեկանների ցուցակում

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ մոդել և գործարար Քենդալ Ջենները դարձել է Forbes ամսագրի նոր համարի դեմքը։ «Գազետա ռու»-ն հայտնում է, որ լուսանկարը հայտնվել է Instagram-ում։

Քենդալ Ջեններն արդեն երկու տարի է, ինչ աշխատում է 818 Tequila ապրանքանիշի ալկոհոլային կոկտեյլների վրա։ Բիզնեսում իր ակնառու հաջողության համար մոդելն ընդգրկվել է Forbes-ի վարկածով 30-ից մինչև 30 տարեկանների ցուցակում։ Քենդալ Ջեները դարձել է ընտանիքի երրորդ քույրը, որն ընդգրկվել է այս վարկանիշում։ Շապիկին մոդելը նկարահանվել է խորը դեկոլտեով և ազդրի հատվածում բացվածք ունեցող սև զգեստով։

Քենդալ Ջեններն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկն է։ Տարբեր շոուներից և գովազդային արշավներից ստացված եկամուտների հետ մեկտեղ մոդելը զգալի շահույթ է ստանում նաև «Քարդաշյանները» ընտանեկան ռեալիթի շոուի նկարահանումներին մասնակցությունից։

Placeholder
Քենդալ Ջեները տեկիլայի շնորհիվ հայտնվել է Forbes-ի վարկածով 30-ից մինչև 30 տարեկանների ցուցակում