Տիգրան Խաչատրյանն ապահովում է առնվազն բրոնզե մեդալ
Սպորտ
18:20 30/11/2023
Հայաստան

Տիգրան Խաչատրյանն ապահովում է առնվազն բրոնզե մեդալ

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է․

«8-րդ մեդալը աշխարհի առաջնությունում։ Այս անգամ փայլեց  գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանը։ Մեր մարզիկը պարզապես բռնցքամարտի դաս տվեց  Խորվաթիան ներկայացնող մաիզիկին։

Առաջին ռաունդում Տիգրանի հարվածից հետո մրցավարը հաշիվ բացեց մրցակցի վրա և ռաունդը ավարտվեց 5-0 հաշվով:Արդեն ակնհայտ էր որ մենամարտի հանգուցալուծումը մոտ է և այն եկավ երկորդ ռաունդում։

Տիգրանի բազմաթիվ գրոհներից հետո մրցավարը ստիպված էր դադարեցնել մենամարտը և արձանագրել մեր բռնցքամարտիկի հաղթանակը տեխնիկական նոկաուտով: Այսպիսով՝ Տիգրան Խաչատրյանը ապահովում է առնվազն բրոնզե մեդալ»:

 

Placeholder
Տիգրան Խաչատրյանն ապահովում է առնվազն բրոնզե մեդալ