Եղիշե Չարենցի թանգարանում ավարտվել է Հարություն Սինանյանի արխիվի գիտական մշակումը
Կրթություն, գիտություն
11:19 01/12/2023
Հայաստան

Եղիշե Չարենցի թանգարանում ավարտվել է Հարություն Սինանյանի արխիվի գիտական մշակումը

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ավարտվել է սփյուռքահայ ջութակահար, դաշնակահար, երգեհոնահար, կոմպոզիտոր, դիրիժոր, հասարակական գործիչ  Հարություն Սինանյանի արխիվի գիտական մշակումը, և այն արդեն հասանելի է հանրությանը։ Այս մասին հայտնում են թանգարանից։ 

Հարություն Սինանյանը ծնվել է Կոստանդնուպոլսում 1872-ին։ Հոր՝ Գրիգոր Սինանյանի գործի եռանդուն շարունակողն է, Սինանյան նվագախմբի հաջորդ ղեկավարն ու դիրիժորը։ 1926-ին ընտրվել է Կ.Պոլսի երաժշտական խորհրդի պատվավոր անդամ։ Նա նաև Կ.Պոլսի Հայարտան հիմնադիրներից է։ Մահացել է 1939-ին։ Արխիվն ընդգրկում է կոմպոզիտորի երաժշտական ստեղծագործությունները. դաշնամուրային ստեղծագործություններ՝  «Բամբ Որոտան», «Մեսրոպեան քայլերգ եւ մեղեդի», «Տալւորիկ», «Քայլերգ Հայկական բարեգործական ընդհանուր միութեան», «Felicitation-Valse», «Polka de concert», «Marche Minak», երգեր և խմբերգեր, լուսանկարներ։ Արխիվը մշակել է ԳԱԹ-ի երաժշտական բաժնի վարիչ Ցողիկ Բեքարյանը։ 

Placeholder
Եղիշե Չարենցի թանգարանում ավարտվել է Հարություն Սինանյանի արխիվի գիտական մշակումը