Ամենից շատ կարդացված նյութեր
.jpeg)
Զելենսկու կինը չի ցանկանում, որ նա նոր ժամկետով ընտրվի Ուկրաինայի նախագահ
Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, ասել է, որ չի ցանկանում, որ իր ամուսինը նորից ընտրվի նոր ժամկետով։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Ես չեմ ցանկանում, որ նա դառնա նախագահ հաջորդ ժամկետում կամ հաջորդ երկու ժամկետներում, դա անհնար է: Հավանաբար, մենք ստիպված կլինենք ինչ-որ նոր բան մտածել»,-ասել է Զելենսկայան Economist-ի փոդքասթում ՝ պատասխանելով ապագա պլանների մասին հարցին:
Ավելի վաղ Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում փորձել էր նախագահական ընտրությունների չեղարկման հետ կապված իրավիճակը տեղափոխել Ուկրաինայի ժողովրդի վրա։ Գործակալության փոխանցմամբ՝ «Զելենսկին ասել է, որ պատրաստ է ընտրություններ անցկացնել», սակայն, ըստ նրա, «ուկրաինացիների մեծամասնությունը պատրաստ չէ դրան», ովքեր նման քայլը համարում են «վտանգավոր և անիմաստ»։