Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանի արտգործնախարարը կոչ է արել դադարեցնել Գազայում ռազմական գործողությունները «քանի դեռ ուշ չէ»
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահиանը կոչ է արել դադարեցնել մարտերը Գազայում, «քանի դեռ ուշ չէ»: ТАСС-ը հայտնում է, որ նախարարը համապատասխան հայտարարություն է հրապարակել X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
«Պատանդները չեն կարող ազատվել ռազմական գործողությունների միջոցով, նրանք կարող են մահանալ միայն պայթյունների հետևանքով: Այն փաստը, որ Վաշինգտոնը և Թել Ավիվը որոշել են շարունակել այս պատերազմը, նշանավորում է ցեղասպանության նոր ակտ Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափում: Անհապաղ դադարեցրեք ագրեսիան Գազայի հատվածի դեմ, քանի դեռ ուշ չէ»,-հայտարևարել է Աբդոլլահյանը։