ՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածը երեխաների համար աշխարհի ամենավտանգավոր վայրն է
Իրավունք
23:18 01/12/2023
Աշխարհ

ՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածը երեխաների համար աշխարհի ամենավտանգավոր վայրն է

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասելն ասել է, որ Գազայի հատվածը կրկին դարձել է երեխաների համար ամենավտանգավոր վայրը և հակամարտող կողմերին կոչ է արել ամեն ինչ անել նրանց պաշտպանելու համար:

«Այսօր Գազան կրկին դարձել է երեխաների համար ամենավտանգավոր վայրը: Ձմեռն արդեն շեմին է: Հակամարտության բոլոր կողմերը պետք է ամեն ինչ անեն բոլոր երեխաների կյանքն ու բարեկեցությունը պաշտպանելու համար, որտեղ էլ որ նրանք լինեն: Երեխաներն այլևս չպետք է մահանան այս հակամարտության ժամանակ»,-ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին ասվում է X սոցիալական ցանցում Ռասելի գրառման մեջ:

Հոկտեմբերի վերջին ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտնել էր, որ Գազայի հատվածում, որը գտնվում է իսրայելական բանակի ինտենսիվ գնդակոծության տակ, ամեն օր սպանվում կամ վիրավորվում է ավելի քան 400 երեխա։ Հիմնադրամի ներկայացուցչի խոսքով՝ Գազան ըստ էության վերածվել է մանկական գերեզմանոցի։ ԱՀԿ-ի տվյալներով՝ Գազայի հատվածում յուրաքանչյուր 10 րոպեն մեկ միջին հաշվով մեկ երեխա է մահանում։

Placeholder
ՅՈՒՆԻՍԵՖ. Գազայի հատվածը երեխաների համար աշխարհի ամենավտանգավոր վայրն է