Բաթումիում ընթացող սեղանի թենիսի մրցաշարում հաղթողներ ունենք
Սպորտ
19:10 04/12/2023
Հայաստան

Բաթումիում ընթացող սեղանի թենիսի մրցաշարում հաղթողներ ունենք

Հայաստանի Սեղանի թենիսի Ֆեդերացիան հայտնում է․
 
«Ինչպես և սպասվում էր մեր մարզիկները լավագույն կողմերով դրսևորեցին իրենց Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ԽՍՀՄ  հավաքականի խաղացող և մարզիչ հայազգի Սարգիս Սարխոյանի հուշամրցաշարին։Եվ տղամարդկանց և կանանց պայքարում հաղթողներ և մրցանակակիրներ դառնալով։

Կանանց մեջ մրցաշարի հաղթող դարձավ Ռուբինա Վարդանյանը,երկրորդ տեղը գրավեց Վալյա Ասոյանը։Հարություն Հարությունյանը տղամարդկանց անհատական մրցաշարում երկրորդն էր։Իսկ ահա զուգախաղերում Հարություն Հարությունյան-Էմիլ Գայբակյան զույգը առաջինն էր։

Կանանց զուգախաղերում ևս հաղթողները մեր Ռուբինա Վարդանյան-Վալյա Ասոյան զույգն էր։Այսպիսով մեր մարզիկները գերազանց հանդես եկան Վրաստանի մրցաշարին,որի առթիվ շնորհավորում ենք բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին,մարզիչներին և ողջ ֆեդերացիայի անձնակազմին»։

Placeholder
Բաթումիում ընթացող սեղանի թենիսի մրցաշարում հաղթողներ ունենք