Գրիգոր Երիցյան. Երևանում 2018-ից հետո առնվազն 2 անգամ  երևանցիների փոխարեն որոշել են, թե ով պետք է լինի քաղաքապետը
Քաղաքական
17:17 05/12/2023
Հայաստան

Գրիգոր Երիցյան. Երևանում 2018-ից հետո առնվազն 2 անգամ երևանցիների փոխարեն որոշել են, թե ով պետք է լինի քաղաքապետը

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը, արձագանքելով այսօր Ալավերդիի քաղաքապետին անվստահություն հայտնելուն ու դրա դեմ քաղաքի բնակիչների բողոքին, գրում է.

«Ալավերդցիները բողոքի ակցիա են իրականացնում համայնքապետարանի առջև և պահանջում են արտահերթ ընտրություններ անցկացնել ու իրենց փոխարեն չորոշել, թե ով պետք է ղեկավարի համայնքը։

Երևանում 2018-ի քաղաքապետի ընտրություններից հետո առնվազն 2 անգամ առանց ընտրությունների երևանցիների փոխարեն որոշել են, թե ով պետք է լինի քաղաքապետը:

ՏԻՄ-երում այս շարունակական այլանդակությունը դառնում է օրինաչափություն»։

Placeholder
Գրիգոր Երիցյան. Երևանում 2018-ից հետո առնվազն 2 անգամ երևանցիների փոխարեն որոշել են, թե ով պետք է լինի քաղաքապետը