Երևանի քաղաքապետարանից մեկնաբանում են ավտոբուսների ուղեվարձը թանկացնելու մասին լուրը
Քաղաքական
16:23 05/12/2023
Հայաստան

Երևանի քաղաքապետարանից մեկնաբանում են ավտոբուսների ուղեվարձը թանկացնելու մասին լուրը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Panorama.am-ի հետ զրույցում հերքեց քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի տարածած տեղեկությունը, որ «Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում թանկացնել ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամից հասցնելով 150 դրամի»։  

«Մամուլում և սոցցանցերում այսօր տարածված տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի առաջիկայում նախատեսվում է հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացում, ցանկանում եմ տեղեկացնել, որ ներկայումս նման քննարկում, նախաձեռնություն, առավել ևս՝ որոշում, Երևանի քաղաքապետարանը չի դիտարկում:

Միաժամանակ տեղեկացնեմ, որ հետագայում, միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման, տրանսպորտային ցանցի բարելավման և տեխնիկական հագեցվածության ամբողջական ապահովման պարագայում կդիտարկվեն ինչպես ուղեվարձի գնային քաղաքականությունը, այնպես էլ ուղեվարձի փաթեթային (պայմանական՝ օրական, շաբաթական, ամսական և այլն) տարբերակները և  սոցիալական տարբեր շերտերին առնչվող հարցեր:

Ցանկացած նման նախաձեռնության վերաբերյալ (քննարկումներ, հանրային լսումներ և այլն) Երևանի քաղաքապետարանի կողմից կապահովվի պաշտոնական իրազեկում»,- ասաց Հ.Կոստանյանը։ 

Placeholder
Երևանի քաղաքապետարանից մեկնաբանում են ավտոբուսների ուղեվարձը թանկացնելու մասին լուրը