Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունը տարածաշրջանային պատերազմի վերածվելու վտանգ կա
Քաղաքական
21:06 05/12/2023
Աշխարհ

Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունը տարածաշրջանային պատերազմի վերածվելու վտանգ կա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է տարածաշրջանի երկրներին Գազայի հատվածում հակամարտությունը տարածաշրջանային պատերազմի վերածվելու վտանգի մասին։

«Մենք չպետք է թույլ տանք, որ Գազայում տեղի ունեցող վայրագությունները վերաճեն Սիրիայի մասնակցությամբ տարածաշրջանային պատերազմի»,-«ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին երեքշաբթի օրը Պարսից ծոցի համագործակցության խորհրդի գագաթնաժողովում ասել է Էրդողանը:

Նրա խոսքով, անհրաժեշտ է սիրիացիների կամավոր հայրենիք վերադառնալու պայմաններ ստեղծել։

«Այստեղ ես հրավիրում եմ բոլոր մասնակիցներին կատարել իրենց պարտականությունները»,-հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:

Placeholder
Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունը տարածաշրջանային պատերազմի վերածվելու վտանգ կա