Սոցցանցերում Էրդողանին սպառնացող թուրքը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման
Իրավունք
23:48 05/12/2023
Տարածաշրջան

Սոցցանցերում Էրդողանին սպառնացող թուրքը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սոցիալական ցանցերում սպառնալու մեջ մեղադրվողին դատարանը դատապարտել է 4 տարի 2 ամիս ազատազրկման:  հաղորդում է CNN Türk-ը։

«Վճռաբեկ դատարանի 3-րդ քրեական պալատից վերադարձված գործը շարունակվեց Կայսերիի 3-րդ վճռաբեկ դատարանում, նիստերի դահլիճում ներկա էին ամբաստանյալ Վ.Օ.Օ-ն և նրա պաշտպանը։ Ամբաստանյալի հայրը պնդեց, որ որդին ունի մտավոր հետամնացություն և պահանջում էր արդարացում: Դատարանը ամբաստանյալին, որը, ինչպես պարզվեց, հոգեպես առողջ էր, դատապարտեց 4 տարի 2 ամիս ազատազրկման՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին «սպառնալիքների» և «վիրավորանքների» համար»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հաղորդում է հեռուստաալիքը։

Պարզաբանվում է, որ մեղադրյալը նախկինում նույն հոդվածներով դատապարտվել է 5 տարի, մեկ ամիս 20 օր ազատազրկման, սակայն պատիժը վճռաբեկ դատարանը բեկանել էր։

Placeholder
Սոցցանցերում Էրդողանին սպառնացող թուրքը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման