«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են այցելել մարզեր, որպեսզի մարզային ակտիվն իրեն անտեսված չզգա
Օրվա մամուլ
09:05 05/12/2023
Հայաստան

«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են այցելել մարզեր, որպեսզի մարզային ակտիվն իրեն անտեսված չզգա

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՔՊ-ն որոշել է ակտիվացնել կուսակցության մարզային խմբերը: Արդեն երկրորդ շաբաթն անընդմեջ կուսակցությունը, բացի վարչության և նախաձեռնող խմբի հերթական նիստերից, շաբաթ օրերին նախաձեռնող խմբի նիստ է անում նաև մարզերում:

Նոյեմբերի 25-ին կուսակցությունը վարչության նիստ էր արել Արմավիրի մարզում, իսկ անցած շաբաթ էլ՝ դեկտեմբերի 2-ին՝ Հրազդան քաղաքում: Մարզային նիստերին մասնակցում են Նիկոլ Փաշինյանը, կուսակցության վարչության անդամները, մարզպետները և կուսակցության մարզային ակտիվը:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ականներից տեղեկացավ, որ վարչությունն է որոշում կայացրել նախաձեռնող խմբի նիստեր անցկացնել մարզերում: Ինչպես մեզ փոխանցեցին, մարզային ակտիվից պարբերաբար դժգոհություններ են եղել, որ ցանկանում են մասնակցել նախաձեռնող խմբի նիստերին, բայց չեն կարողանում. նախ՝ տեղափոխվելն է իրենց համար խնդիր, բացի դա, ՔՊ կուսակցության Երևանի կենտրոնական գրասենյակը փոքր է, այս պահին դեռ վերանորոգումներ են այդտեղ ընթանում, շատ մարդ չի տեղավորվում:

Ահա այս պատճառով ՔՊ-ականները որոշել են փոխզիջման գնալ, այցելել մարզեր, այնտեղ նիստեր անցկացնել, որպեսզի մարզային ակտիվն իրեն անտեսված չզգա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Ժողովուրդ». ՔՊ-ականները որոշել են այցելել մարզեր, որպեսզի մարզային ակտիվն իրեն անտեսված չզգա