Իրանը կոչ է արել մերձկասպյան երկրների աշխատանքային խմբի հանդիպումները եռամսյակը մեկ գումարել
Քաղաքական
15:11 05/12/2023
Տարածաշրջան

Իրանը կոչ է արել մերձկասպյան երկրների աշխատանքային խմբի հանդիպումները եռամսյակը մեկ գումարել

Կասպից ծովի տարածաշրջանում պետությունների բարձր մակարդակի աշխատանքային խմբի հանդիպումները պետք է անցկացվեն եռամսյակը մեկ։ ՏԱՍՍ-ը հայտնեց, որ այդպիսի հայտարարություն է արել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Մոսկվայում ընթացող մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպման սկզբում։

«Բարձր մակարդակի աշխատանքային խմբի շրջանակներում կայացել է բանակցությունների վեց փուլ՝ Կասպից ծովում ուղիղ ելակետային գծեր ստեղծելու մեթոդաբանության համաձայնագրի վերջնական տարբերակը մշակելու համար, սակայն պետք է ընդունել, որ բանակցային գործընթացը, այս փաստաթղթի շուրջ ամբողջական աշխատանքը դանդաղ է ընթանում, սա անբավարար է: Հուսով ենք, որ յոթերորդ հանդիպումը կկայանա Բաքվում մոտ ապագայում և արդյունավետ կլինի: Ես առաջարկում եմ, որ այս աշխատանքային խմբի հանդիպումներն անցկացվեն ավելի կարճ ժամանակային ընդմիջումներով, գոնե եռամսյակը մեկ՝ մերձկասպյան երկրներից մեկում, որպեսզի մենք կարողանանք հնարավորինս շուտ ավարտել այս համաձայնագրի նախագծի վրա աշխատանքը»,-ասել է Աբդոլլահիանը։

Մերձկասպյան երկրների աշխատանքային խմբի հանդիպումներն անցկացվում են 2019 թվականի փետրվարից:

Placeholder
Իրանը կոչ է արել մերձկասպյան երկրների աշխատանքային խմբի հանդիպումները եռամսյակը մեկ գումարել