Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆիլիպինների արևմտյան Անտիկ նահանգում ավտոբուսն ընկել է ձորը, ինչի հետևանքով զոհվել է 25 ուղևոր: Այդ մասին հայտնում է Philippine News Agency պետական լրատվական գործակալությունը։
«Ըստ տեղեկությունների՝ երեքշաբթի ժամը 16:00-ին Իլոիլոյի նահանգից Անտիկ ուղևորվող Ceres ավտոբուսն Համտիկ քաղաքի մոտ ընկել է ձորը... 25 ուղևոր է մահացել»,-հայտնում է գործակալությունը:
Ըստ տեղական աղետների ռիսկի նվազեցման գրասենյակի (PDRRMO) խոսնակ Դենիզ Սուրոպիայի, ավտոբուսը թռել է բետոնե պատնեշի վրայով: Նա նշել է, որ ավտոբուսում եղել է 53 ուղևոր։