«Հրապարակ». ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնի մրցույթում ցանկացել են, որ Ֆիդանյանն անցնի, նա էլ անցել է
Օրվա մամուլ
08:56 06/12/2023
Հայաստան

«Հրապարակ». ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնի մրցույթում ցանկացել են, որ Ֆիդանյանն անցնի, նա էլ անցել է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ավարտվել է ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Այս տարվա սկզբին ձևավորված այս նոր նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում էր նախկին փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, և քաղծառայության այդ պաշտոնի համար մրցույթ էր հայտարարվել։ Ի դեպ, այն բավականին բարձր և գրավիչ պաշտոն է, որի համալրման համար հայտարարվել էր ներքին մրցույթ, այսինքն՝ կարող են մասնակցել միայն նախարարության աշխատողները, որն էլ հաղթել է Արա Ֆիդանյանը։

Իհարկե, մրցույթ ասվածը ենթադրում է մեկից ավելի մասնակից, բայց սա այդ դեպքը չէ. Ֆիդանյանը միակն է եղել, ով դիմել է այս պաշտոնի համար։ Թեև նախարարության համակարգից կարող էին մյուսներն էլ դիմել ու մասնակցել մրցույթին, բայց ՆԳՆ-ում «ձևականությունների» հետևից չեն ընկել, ցանկացել են, որ Ֆիդանյանն անցնի մրցույթով, նա էլ անցել է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում 

Placeholder
«Հրապարակ». ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնի մրցույթում ցանկացել են, որ Ֆիդանյանն անցնի, նա էլ անցել է