Սոմալիի նախագահի որդին Ստամբուլում մարդ է սպանել
Աշխարհում
16:58 07/12/2023
Աշխարհ

Սոմալիի նախագահի որդին Ստամբուլում մարդ է սպանել

Ստամբուլում առաքիչը մահացել է գրեթե մեկ շաբաթ անց, այն բանից հետո, երբ նրան վրաերթի է ենթարկել Սոմալիի նախագահի որդուն տեղափոխող մեքենան։ Այդ մասին գրում է smi24.kz-ը։

Ըստ ԶԼՄ-ների՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 30-ին Ստամբուլի կենտրոնում՝ Քենեդիի մայրուղում։ 38-ամյա առաքիչ Յունուս Գեչերը մոտոցիկլետով սկսել է դանդաղեցնել թունելի ելքի մոտ՝ ճանապարհի եզրին կանգ առնելու համար։ Նույն ուղղությամբ ընթացող մեքենան, որի ղեկին եղել է Մոհամեդ Հասան Մահմուդը, բախվել է մոտոցիկլետին, իսկ Գեչերը հարվածից հետո շպրտվել է ճանապարհի վրա։
Գեչերը մահացել է հիվանդանոցում՝ չնայած բժիշկների ջանքերին։ Առաքիչի ընկերները, պատմեցին, որ տղամարդը թողել է երկու երեխաների, որոնցից մեկը հաշմանդամ։ Նրանք պնաև պատմել են, որ տեսահսկման տեսախցիկների ձայնագրությունների համաձայն՝ վթարի ժամանակ Մահմուդի մեքենան չի փորձել արգելակել։ Նրանք պահանջում են ձերբակալել Մահմուդին՝ որպես Գեչերի մահվան մեղավորի։
 

Placeholder
Սոմալիի նախագահի որդին Ստամբուլում մարդ է սպանել