«Սպասում եմ նրա ձայնը լսելուն». Լինդա Էուլջեքյան
Հասարակություն
18:20 08/12/2023
Հայաստան

«Սպասում եմ նրա ձայնը լսելուն». Լինդա Էուլջեքյան

«Սպասում եմ նրա ձայնը լսելուն. Թող դա շուտ լինի»։  X-ի (նախկին՝ Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է Արցախում 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանցիների կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Էուլջեքյանը՝ արձագանքելով Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման մասին տեղեկություններին։

Ըստ պաշտոնական հայտարարության, Ադրբեջանը ազատ է արձակելու 32 հայ գերու, իսկ Հայաստանը՝ 2 ադրբեջանցու։ ԶԼՄ-ներում հրապարակված ցանկում 32 գերիների թվում է Վիգեն Էուլջեքյանը։

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքյան Շուշի է տեղափոխվել 44-օրյա պատերազմից մի քանի ամիս առաջ։ Նա  գերեվարվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մի քանի ժամ անց, երբ  լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ մեքենայով Բերձորով գնացել է Շուշի՝ անձնական իրերը  վերցնելու։

Մարալը նույնպես գերեվարվել էր։ Լիբանանի կառավարության ջանքերի շնորհիվ 2021 թվականի մարտին նա ազատվել է գերությունից։

Բաքվի դատարանը Վիգեն Էուլջեքյանին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման:

Placeholder
«Սպասում եմ նրա ձայնը լսելուն». Լինդա Էուլջեքյան