«Կարաս»-ի սննդում կոպիտ խախտումներ են հայտնաբերվել
Տնտեսություն
20:31 08/12/2023
Հայաստան

«Կարաս»-ի սննդում կոպիտ խախտումներ են հայտնաբերվել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող  «Թումանյանի շաուրմա» հանրային սննդի օբյեկտում (Արշակունյաց 34 հասցեում գործող): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

«Հանրային սննդի օբյեկտում առկա սննդամթերքից վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության։ Արդյունքում նմուշներում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

- «Կեսար» աղցան արտադրատեսակը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli,
-  խոզի շաուրմա արտադրատեսակը՝ ԱՑԽՄ, E.coli (աղիքային ցուպիկ),
-  հավի շաուրմա արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ ( մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ, E.coli, ախտածին, ա/թ սալմոնելաներ,
-  տոմատի սոուս արտադրատեսակը՝ ԱՑԽՄ,
-  պանրային սոուս արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ,
-  կետչուպ արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ,
-  քամած մածուն արտադրատեսակը ԱՑԽՄ, խմորասնկեր ցուցանիշներով չեն համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին ու պահանջներին։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
«Կարաս»-ի սննդում կոպիտ խախտումներ են հայտնաբերվել