«Հրապարակ». Ալավերդիում կարմիր բերետավորների պաշտպանության ներքո են իրականացրել Ղումաշյանի երդման արարողությունը
Օրվա մամուլ
09:30 09/12/2023
Հայաստան

«Հրապարակ». Ալավերդիում կարմիր բերետավորների պաշտպանության ներքո են իրականացրել Ղումաշյանի երդման արարողությունը

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ականները երեկ Ալավերդու համայնքապետարանում տասնյակ  կարմիր բերետավորների պաշտպանության ներքո իրականացրել են իրենց քաղաքապետացու Դավիթ Ղումաշյանի երդման արարողությունը։ Կարմիր բերետավորները պաշարել են համայնքապետարանի շենքը, թույլ չեն տվել, որ ավագանու անդամները և ալավերդցիները մուտք գործեն շենք, ապա ժամանել են ՔՊ ավագանու անդամները, մարզպետ Արամ Խաչատրյանը, Ալավերդու, Սանահինի, Հաղպատի մի քանի հոգևորականներ և ափալ-թափալ երդման արարողություն են իրականացրել ու հեռացել։ Թե ինչպես են կազմակերպելու ավագանու հետագա աշխատանքները, երբ չեն համարձակվում մնալ համայնքապետարանում, մեր աղբյուրը կատակեց` ոստիկանների ուղեկցությամբ են գալու-գնալու աշխատավայր։

Նշենք, որ մեծ ցանկության դեպքում անգամ այժմ չեն կարող որոշումներ ընդունել, քանի որ համայնքի կնիքը համայնքապետի աշխատասենյակում է, որտեղ չեն կարողացել մուտք գործել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Placeholder
«Հրապարակ». Ալավերդիում կարմիր բերետավորների պաշտպանության ներքո են իրականացրել Ղումաշյանի երդման արարողությունը