Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր են գնել սոցցանցերն ավելի լավ մոնիթորինգի ենթարկելու համար
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քննչական կոմիտեն մոտ 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր է գնել, որը թույլ կտա այսուհետ սոցցանցերն ավելի արագ մոնիթորինգի ենթարկել։ Ծրագրի գնման համար պետական բյուջեից վճարվել է 28 մլն 326 հազար դրամ, գնումը կատարվել է «Միկրորինգ» ՍՊԸ-ից։ Ծրագիրը կոչվում է «Մալտեգո»։ Այս համակարգչային ծրագիրը տեղեկատվության հավաքագրման շատ հզոր համակարգ է։ Այն թույլ է տալիս սոցցանցային էջերում, էլեկտրոնային փոստի հասցեներում, հեռախոսների համարներով և ոչ միայն, որոնել ցանկացած տեղեկատվություն։
Այս ծրագրի միջոցով կարելի է որոշել նաև որոնվող անձի գտնվելու վայրը։ Այլ կերպ ասած՝ այս ծրագրով կարելի է համացանցի բաց աղբյուրներում հետախուզական միջոցառումներ անել, հայտնաբերել, թե, օրինակ, քանի հոգի է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «բռնության կոչ» տարածել և այլն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։