Չինաստանում ավելի քան 5000 տարվա բրնձի դաշտ է հայտնաբերվել
Աշխարհում
19:30 09/12/2023
Աշխարհ

Չինաստանում ավելի քան 5000 տարվա բրնձի դաշտ է հայտնաբերվել

Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգում հնագետները հայտնաբերել են հնագույն բրնձի դաշտ, որը մոտ 5300-5500 տարեկան է։ Այս մասին հայտնում է news.cn գործակալությունը։

Բացահայտումը կատարվել է Յույաո քաղաքի բնակավայրերից մեկում, որը գտնվում է Հեմուդու նեոլիթյան մշակույթի կենտրոնական գոտում։ Փորձագետների նախնական տվյալներով,  դաշտը  պատկանում է այս մշակույթի ուշ շրջանին։

Հստակեցվում է, որ պեղումների ընթացքում, որոնք իրականացվել են 1000 քմ մակերեսով հողամասում,  հնագետները հայտնաբերել են երեք ճամփեզր, ինը փոս, բրնձի և մոլախոտի մնացորդներ, ոռոգման և ջրահեռացման համար նախատեսված առվակներ  և արահետ, որը, ամենայն հավանականությամբ, կապում էր բրնձի դաշտը բնակավայրի հետ։

Հետազոտողները վստահ են, որ այս հայտնագործությունը լույս կսփռի անցյալի բրնձի դաշտերի համակարգի վրա: Բացի այդ, գիտնականները կարծում են, որ այն կարևոր նյութ կծառայի այդ տարածքում բրնձի աճեցման ուսումնասիրության համար։
 

Placeholder
Չինաստանում ավելի քան 5000 տարվա բրնձի դաշտ է հայտնաբերվել