Վրաստանի կրթության և գիտության նախարարը հանդիպել է Ջավախքի ուսուցիչների հետ
Կրթություն, գիտություն
15:10 09/12/2023
Տարածաշրջան

Վրաստանի կրթության և գիտության նախարարը հանդիպել է Ջավախքի ուսուցիչների հետ

Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին հանդիպել է  Սամցխե-Ջավախեթիի շրջանի շուրջ 400 ուսուցիչների հետ և նրանց անձամբ տեղեկացրել տարբեր նորությունների մասին։

1tv.ge-ի հաղորդմամբ, հանդիպմանը Գիորգի Ամիլախվարին խոսել է ուսուցիչներին աջակցելու նպատակով իրականացվող և նախատեսվող նախաձեռնությունների մասին։ Այդ թվում նախարարը ուսուցիչներին ներկայացրել է աշխատավարձի նոր քաղաքականությունը, ուսուցիչների մասնագիտական ​​զարգացմանը նպաստելու և դպրոցի ինքնավարության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։

Զրույցն անդրադարձել է արդիական տարբեր հարցերի։ Մասնավորապես, էթնիկ փոքրամասնությունները ներկայացնող ուսուցիչների աջակցությունը, դպրոցների ֆինանսավորումը, ուսուցիչների ժամային ծանրաբեռնվածությունը և այլն։ Հանդիպման ընթացքում ուսուցիչները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերի վերաբերյալ հարցեր տալ և մանրամասն տեղեկատվություն ստանալ անմիջապես նախարարից։

 

Placeholder
Վրաստանի կրթության և գիտության նախարարը հանդիպել է Ջավախքի ուսուցիչների հետ