Ինչպես պահել մանդարինը
Աշխարհում
14:56 09/12/2023
Աշխարհ

Ինչպես պահել մանդարինը

Ռոսպոտրեբնադզորն առաջարկություններ է ներկայացրել մանդարինի ճիշտ ընտրության և պահպանման վերաբերյալ: Ռիա նովոսիի հաղորդմամբ, այս մասին նշել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

«Պետք է ընտրել գեղեցիկ մրգեր՝ հարթ մաշկով, առանց հոտի ու բծերի։ Հիշեք, որ հասած պտուղները երկար չեն պահվում»,- հիշեցրել է Ռոսպոտրեբնադզորը։

Գերատեսչությունը նշում է, որ մանդարինները պահպանելու համար պետք է դրանց մակերեսը պատել բուսական յուղով, ապա տեղադրել սառնարանի հատուկ հատվածում +6 °C ջերմաստիճանում։

«Խոնավության մակարդակը շատ կարևոր է, չպետք է թույլ տալ, որ դրանք չորանան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռոսպոտրեբնադզորը խորհուրդ չի տալիս մրգերը պահել պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ ավելի լավ է դրանք տեղադրել ցանցի մեջ։ Եթե ​​ճյուղերի վրա տերևներ կան, չպետք է պոկել դրանք։

Մանդարինն ուտելուց առաջ դրանք պետք է լվանալ հոսող ջրի տակ։

Placeholder
Ինչպես պահել մանդարինը