«Արմանիմացիա 85». Կցուցադրվեն հայկական մուլտֆիլմերի համար ստեղծված պաստառները
Մշակույթ
20:00 09/12/2023
Հայաստան

«Արմանիմացիա 85». Կցուցադրվեն հայկական մուլտֆիլմերի համար ստեղծված պաստառները

Հայաստանի ազգային կինոկենտրոնը Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ իրականացնում է «Հայկական անիմացիոն ֆիլմերի պաստառներ» համահայկական մրցույթ-փառատոն։

Հայկական  անիմացիոն կինոյի 85-ամյա  պատմության և ավանդույթների շարունակականությանն է նվիրված  «ԱՐՄԱՆԻՄԱՑԻԱ 85» ցուցահանդեսը, որը կբացվի դեկտեմբերի 21-ին  Գեղագիտության ազգային կենտրոնի պատկերասրահում:

Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ հայկական անիմացիայի 85-ամյակին նվիրված մրցույթ-փառատոնի շրջանակում Հայաստանի և Սփյուռքի ստեղծագործող երեխաներն ու պատանիները տարբեր տարիներին ստեղծված հայկական մուլտֆիլմերի համար պաստառներ են ստեղծել։ Ընտրող հանձնաժողովի գնահատմանը ներկայացված 306 աշխատանքներից ընտրվել են 76-ը, որոնք էլ հենց ընդգրկվել են եզրափակիչ  ցուցադրության մեջ։ Ցուցահանդեսը կգործի մինչև հունվարի 14-ը։
 

Placeholder
«Արմանիմացիա 85». Կցուցադրվեն հայկական մուլտֆիլմերի համար ստեղծված պաստառները