Գրականության Նոբելյան մրցանակակիրը սխալ է գրել «գրականություն» բառը
Կրթություն, գիտություն
17:19 11/12/2023
Աշխարհ

Գրականության Նոբելյան մրցանակակիրը սխալ է գրել «գրականություն» բառը

2023 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիր, նորվեգացի գրող Յուն Ֆոսեն սխալ է գրել «գրականություն» բառը։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նոբելյան թանգարանի ռեստորանում աթոռին ստորագրելիս Ֆոսեն բառի մեջ երկու «տ»-ի (litteratur) փոխարեն մեկն է գրել։ Ստոկհոլմում Նոբելյան տոնակատարությունների համար ավանդական աթոռին ստորագրությունը դրել էր  2022 թվականի մրցանակակիր ֆրանսիացի գրող Էննի Էռնոն։
Ֆոսեի խոսքով՝ ինքը սխալվել է, քանի որ շտապել է։

«Իհարկե, ես գիտեմ, թե ինչպես պետք է գրել «գրականություն» նորվեգերենով, գուցե անգլերենի ուղղագրությունը մի փոքր շփոթեցնող էր: Բայց ես սրանով էլ կարող եմ ապրել»,- գրել է Ֆոսեն հրապարակմանը տրված իր պատասխանում։

Մրցանակը Յուն Ֆոսեին հանձնվել է «Նորարար պիեսների և արձակի համար, որոնք թույլ են տալիս արտահայտել անբացատրելին» ձևակերպմամբ։

Ֆոսեն տարբեր ժանրերի 40 գրքերի հեղինակ է, որոնք թարգմանվել են նույնքան լեզուներով։ Նրա պիեսները Եվրոպայում ներկայացվել են մոտ 800 անգամ։
 

Placeholder
Գրականության Նոբելյան մրցանակակիրը սխալ է գրել «գրականություն» բառը