Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը միջազգային մրցաշարում կիսել է 1-3-րդ հորիզոնականները
Օրվա թեմա
10:10 11/12/2023
Հայաստան

Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը միջազգային մրցաշարում կիսել է 1-3-րդ հորիզոնականները

Գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը Իտալիայում անցկացված «Roma Citta Aperta» մրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-3-րդ հորիզոնականները:  Լրացուցիչ ցուցանիշներով Տիգրանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, մրցաշարի B խմբում մասնակցում էր 12-ամյա Արամ Մարգարյանը, ով 9 հնարավորից վաստակել է 8 միավոր և զբաղեցրել 1-ին հորիզոնականը:

Placeholder