«Հրապարակ». Ում համար է Երևանի քաղաքապետարանը 100 հատ կրծքանշան գնել
Օրվա մամուլ
08:51 12/12/2023
Հայաստան

«Հրապարակ». Ում համար է Երևանի քաղաքապետարանը 100 հատ կրծքանշան գնել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երևանի քաղաքապետարանը 100 հատ կրծքանշան է գնել, որոնց հատի արժեքը 4 հազար դրամ է։ Կրծքանշանները կոչվում են «Երևան», այն ունի ծածանվող դրոշի տեսք, որի վրա պատկերված է Երևանի զինանշանը, և նախատեսված է հագուստի վրա ամրացնելու համար։ Երևանի քաղաքապետարանից՝ մեր հարցին ի պատասխան, թե ում համար են նախատեսված կրծքանշանները, պատասխանեցին՝ ավագանու անդամների համար։


Հետաքրքրվեցինք նաև՝ բոլորի՞ն է տրվելու, թե՞ որոշ անդամներ են ստանալու՝ պարգևատրման կարգով։ Քաղաքապետարանից ասացին, որ ավագանու բոլոր անդամների համար է։ Ի դեպ, Երևանի ավագանին 65 անդամ ունի, այնպես որ, 35 կրծքանշան էլ դեռ կավելանա` կարող են քաղաքապետարանի աշխատողների մի մասին էլ նվիրել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Հրապարակ». Ում համար է Երևանի քաղաքապետարանը 100 հատ կրծքանշան գնել