Մինչև տարեվերջ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագիր կնքելու հնարավորություն միշտ կա.Գալուզին
Քաղաքական
22:14 12/12/2023
Տարածաշրջան

Մինչև տարեվերջ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագիր կնքելու հնարավորություն միշտ կա.Գալուզին

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ձեռնպահ է մնացել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպման հեռանկարները մեկնաբանելուց։

«Որպես դիվանագետ՝ ես դեռ կնախընտրեի ձեռնպահ մնալ կանխատեսումներ անելուց»,-ТАСС-ի փոխանցմամբ ասել է փոխնախարար:

«Ուժի մեջ և բաց են մնում երկխոսության և խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանին և Ադրբեջանին ուղղված ռուսական կողմի հրավերները՝ հիմնված այն սկզբունքների վրա, որոնք մեր երկրների ղեկավարները ձևակերպել են 2020 թվականի նոյեմբերին և հետագայում»,-հավելել է բարձրաստիճան դիվանագետը։

Ըստ Գալուզինի՝ մինչև տարեվերջ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագիր կնքելու հնարավորություն միշտ կա։

«Այդ հարցը երևի ավելի լավ է ուղղված Հայաստանի և Ադրբեջանի դիվանագետներին, բայց ասեմ, որ շանս միշտ կա, բայց կօգտվե՞ն Հայաստանն ու Ադրբեջանը, դա  է հարցը»,-նշեց փոխնախարարը։

Placeholder