Վրաստանում բարձրացնում են բոլոր ուսուցիչների աշխատավարձերը
Կրթություն, գիտություն
16:46 12/12/2023
Տարածաշրջան

Վրաստանում բարձրացնում են բոլոր ուսուցիչների աշխատավարձերը

Ի տարբերություն Հայաստանում ուսուցիչների աշխատավարձերի հետ կապված անհասկանալի մանիպուլյացիաների, Վրաստանում կրթությունն այս առումով համակարգային փոփոխություններ են սպասվում։ 

Վրաստանի կրթության և գիտության նախարար Գիորգի Ամիլախվարին այսօր հայտնել է, որ ուսուցիչների աշխատավարձի բարձրացման նոր քաղաքականությունը կվերաբերի բոլորին` նրանց կարգավիճակից անկախ: ԿԳ նախարարը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ ուսուցիչների ձեռք բերած կարգավիճակը չի չեղարկվի, և նախարարությունը պատրաստ է աշխատել արհմիությունների հետ՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման սխեմայի (համակարգի) բարեփոխումների ուղղությամբ:

Ուսուցիչների աշխատավարձը լրիվ ծանրաբեռվածության դեպքում հուլիսի 1-ից կբարձրանա միջինը մինչև 500 և ավելի լարի: ԿԳ նախարարի պարզաբանմամբ՝ կբարձրանա նաև այն ուսուցիչների աշխատավարձը, որոնք լրիվ ծանրաբեռնված չեն, բնականաբար՝ իրենց ժամաքանակին համապատասխան:

2024 թվականից 10 տոկոսով կբարձրանա դպրոցների վարչակազմի աշխատավարձը, իսկ դպրոցի տեխնիկական անձնակազմի աշխատավարձը կբարձրանա 10-50 տոկոսով: 

Վրաստանում կրթական համակարգին սպասվող բոլոր փոփոխությունները սկզբնաղբյուրում՝  aliq.ge։

Placeholder
Վրաստանում բարձրացնում են բոլոր ուսուցիչների աշխատավարձերը