Չեմ հավատում, որ որևէ փաստաթղթի ստորագրումից հետո խաղաղությունը կպահպանվի. Թագուհի Թովմասյան
Քաղաքական
12:17 13/12/2023
Հայաստան

Չեմ հավատում, որ որևէ փաստաթղթի ստորագրումից հետո խաղաղությունը կպահպանվի. Թագուհի Թովմասյան

«Հայաստանի իշխանությունը որքան շատ է խոսում խաղաղության մասին, այդքան ավելի շատ ենք ստանում  ագրեսիա թշնամու կողմից»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա նշեց, որ Վարդենիսում շատ հաճախ լսում է կրակոցներ։

«Դրանք շատ հաճախ կոչում եմ «խաղաղության կրակոցներ», ու այդ կրակոցների  տակ գիշերում է սահմանամերձ բնակչության մեծամասնությունը»,- նշեց նա։

Թագուհի Թովմասյանը չի հավատում խաղաղությանը. «Շատ եմ ուզում, բայց չեմ հավատում, չեմ հավատում նաև, որ որևէ փաստաթղթի ստորագրումից հետո դա կպահպանվի, որովհետև մենք նման փորձ ունենք»։ 

Placeholder