Կառավարությունը մինչև 65 միլիոն դոլարը հատկացրեց «Ռոսատոմ»-ին՝ ՀԱԷԿ-ի շահագործումը  մինչև 2036 թ. երկարաձգելու համար
Տնտեսություն
14:51 14/12/2023
Հայաստան

Կառավարությունը մինչև 65 միլիոն դոլարը հատկացրեց «Ռոսատոմ»-ին՝ ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2036 թ. երկարաձգելու համար

Կառավարությունն այսօր չզեկուցվող 58 նախագծերի թվում ընդունեց «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում» (ՇԺԵ-2) ծրագրի շրջանակներում «Ռուսատոմ Սերվիս» բաժնետիրական ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին  որոշումը։

Այն հնարավորություն կտա Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելուն ուղղված աշխատանքների կատարել:

Որոշմամբ կառավարությունը թույլ տվեց Հայաստանի ատոմակայանին մեկ անձից գնման ձևով պայմանագիր կնքել «Ռոսատոմ»-ի հետ՝ համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար։

Որոշմամբ սահմանվում է, որ պայմանագրի գինը չպետք է գերազանցի 65 միլիոն ԱՄՆ դոլարը։

Placeholder
Կառավարությունը մինչև 65 միլիոն դոլարը հատկացրեց «Ռոսատոմ»-ին՝ ՀԱԷԿ-ի շահագործումը մինչև 2036 թ. երկարաձգելու համար