«Ժողովուրդ». Ինչու են ձերբակալվել ՆԳՆ Գորիսի բաժնի պետն ու Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը
Օրվա մամուլ
09:33 14/12/2023
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչու են ձերբակալվել ՆԳՆ Գորիսի բաժնի պետն ու Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Գորիսի ոստիկանապետին և Կապանի ծառայության գծով փոխոստիկանապետին ձերբակալել ու Երևան են տեղափոխել Սյունիքի մարզում անտառներից ապօրինի մասսայական ծառահատումների քրեական վարույթի շրջանակներում։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ապօրինի ծառահատումների «տանիքը» իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներ են: Ի դեպ, ՀՀ ոստիկանության պաշտոնյաների հետ ձերբակալվել են նաև մոտ 10 անձինք:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ միջոցառում է իրականացրել Սյունիքի մարզում, ձերբակալել և Երևան են տեղափոխել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնի պետ Մուշեղ Գևորգյանին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վաղարշակ Գինոսյանին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Placeholder
«Ժողովուրդ». Ինչու են ձերբակալվել ՆԳՆ Գորիսի բաժնի պետն ու Կապանի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը