Մենք չենք ուզում մի երկրի հաշվին ուրիշ երկրի հետ հարաբերությունները լավացնել. Վահան Քերոբյան
Տնտեսություն
15:54 14/12/2023
Հայաստան

Մենք չենք ուզում մի երկրի հաշվին ուրիշ երկրի հետ հարաբերությունները լավացնել. Վահան Քերոբյան

«Մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի արտահանողներին՝ երրորդ ուղղություններով ապրանքներ արտահանելիս օգնենք»,- կառավարության դիմաց կայացած ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարաը չցանկացավ մանրամասներ հայտնելթե որ երկրների շուկաների ուղղությամբ է իր ղեկավարած նախարարությունն աշխատում։

«Չեմ ուզում հիմա մանրամասները հայտնեմ, երբ որոշումը լինի` կահյտնենք։ Ուղղակի ուզում եմ ասել, որ աշխատանքը չի դադարել, ընթանում է։ Մեր մյուս տարվա պլանների մեջ էլ կա,  բազմաթիվ ուղղություններով ջանքերն ուժեղացնել, որպեսզի արտահանման դիվերսիֆիկացիա լինի»,-ասաց Քերաբյանը և հավելեց.

«Մենք չենք ուզում մի երկրի հաշվին ուրիշ երկրի հետ հարաբերությունները լավացնել, ուղղակի գիտենք, որ մեծ պոտենցիալ կա բազմաթիվ ուղղություններով՝ բացի արդեն առկա լավ աշխատող ուղղություններից»։

Նա ասաց որ այդ նոր շուկաների ուղղությամբ պետք է աշխատել, քանի որ դրանք այնքան էլ հայտնի չեն իրենց սպառողների վարքագծով։

Placeholder
Մենք չենք ուզում մի երկրի հաշվին ուրիշ երկրի հետ հարաբերությունները լավացնել. Վահան Քերոբյան