ԿԲ-ի տվյալներով Հայաստանում արտարժույթի փոխարժեքը շարունակում է բարձրանալ
Տնտեսություն
10:09 15/12/2023
Հայաստան

ԿԲ-ի տվյալներով Հայաստանում արտարժույթի փոխարժեքը շարունակում է բարձրանալ

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.46 դրամով և կազմել 404.58  դրամ:

Ինչպես տեղեկանում ենք ԿԲ-ից, այսօր բացի դոլարից աճել է նաև եվրոյի, ռուբլու և բրիտանական ֆունտի փոխարժեքը։

Մասնավորապես, եվրոյի փոխարժեքն աճել է 6.04 դրամով և կազմել
441.56 դրամ, բրիտանական ֆունտինը՝ 6.40 դրամով և կազմել 512.20 դրամ։

Ռուսական ռուբլու փոխարժեքն էլ աճել է  0.02 դրամով՝ կազմելով 4.51 դրամ։

Ինչ վերաբերում է ոսկու գնին, ապա այսօր այն աճել է 50.75 դրամով և կազմել 25787.46 դրամ։
 

Placeholder
ԿԲ-ի տվյալներով Հայաստանում արտարժույթի փոխարժեքը շարունակում է բարձրանալ