Մխիթարյանը՝ «Ինտերի» տոնական երեկոյին
Սպորտ
13:30 15/12/2023
Հայաստան

Մխիթարյանը՝ «Ինտերի» տոնական երեկոյին

«Ներաձուրիների» ոգով լցված. Միլանի «Ինտեր» ֆուտբոլահին ակումբը հատուկ միջոցառում է անցկացրել ամանորին ընդառաջ։ 

«Համաճարակից հետո առաջին անգամ Ներաձուրիների ընտանիքը վերջապես կարողացավ կրկին հանդիպել գերազանցության վայրում՝ «Spirit de Milan»-ում՝ հատուկ ողջույնների և մաղթանքների  փոխանակման համար»,-նշված է ակումբի պաշտոնական էջում։

Երեկոյին ներկա է եղել նաև հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։

Ամանորյա միջոցառմանը ներկա էին Ակումբի բոլոր աշխատակիցները՝ նախագահ Սթիվեն Չժանի, ղեկավար թիմի, գլխավոր մարզիչներ Սիմոնե Ինձագիի և Ռիտա Գուարինի, ինչպես նաև տղամարդկանց և կանանց թիմերի խաղացողների, անձնակազմի և պաշտոնական գործընկերների հետ միասին:

Դատելով, ակումբի հրապարակած տեսանյութից՝ երեկոն անցել է ակտիվ, ջերմ տրամադրությամբ, երգ ու պարով։







Placeholder
Մխիթարյանը՝ «Ինտերի» տոնական երեկոյին