Զելենսկին կարևոր հայտարարություն է արել Եվրամիության դաշնակիցներին
Քաղաքական
12:00 16/12/2023
Աշխարհ

Զելենսկին կարևոր հայտարարություն է արել Եվրամիության դաշնակիցներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրամիության առաջնորդներին ասել է, որ իր համար ԵՄ-ին՝ իր երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելն ավելի կարևոր է, քան հավելյալ ֆինանսավորման համաձայնությունը։ Այս մասին հայտնում է The Financial Times թերթը՝ պաշտոնյաներին հղումով։

Գազետա.ռու-ն գրում է, որ դեկտեմբերի 14-ին Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԵՄ գագաթնաժողովից հետո ասել է, որ եվրոպական երկրների ղեկավարները որոշել են բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու շուրջ։ Գագաթնաժողովում Հունգարիան արգելափակել էր  2024-2027 թվականների համար ԵՄ բազմամյա բյուջեի ավելացումը, այդ թվում՝ 50 միլիարդ եվրո Կիևին մակրոֆինանսական օգնության համար:

Bloomberg-ը հաղորդում է, որ Զելենսկին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին ասել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է ազդանշան, որ Եվրոպան չի հրաժարվում իրենից։ Այնուամենայնիվ, ԵՄ պաշտոնյան Financial Times-ին ասել է, որ Ուկրաինան ունի իրացվելիություն հունվարի համար, սակայն դրանից հետո երկիրը կկանգնի սահմանափակ միջոցների առաջ։
 

Placeholder
Զելենսկին կարևոր հայտարարություն է արել Եվրամիության դաշնակիցներին